ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

«Եվ արձագանքեցին լեռները» համաշխարհային բեսթսելլերը` հայերեն

«Եվ արձագանքեցին լեռները» համաշխարհային բեսթսելլերը` հայերեն
23.03.2016 | 12:18

Մարտի 24-ին` ժամը 18:00-ին, «Լոֆթ» կենտրոնում տեղի կունենա «Զանգակ» հրատարակչության լույս ընծայած Խալեդ Հոսեյնիի «Եվ արձագանքեցին լեռները» վեպը: Գրքի թարգմանիչը ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի դասախոս, դոցենտ Անուշ Սեդրակյանն է:

Աֆղանական ծագմամբ ամերիկացի գրող Խալեդ Հոսեյնի այս վեպը լույս տեսավ 2013-ին և ամրագրեց, որ Հոսեյնիի ստեղծագործությանը մշտապես ուղղորդում են աֆղանական բզկտված ընտանիքների պատկերները։ Պատմությունը սկսվում է հարազատների բաժանման մասին լեգենդ- հեքիաթով, որը պատմում է հայրն իր մորեզուրկ զավակներին: Նրանց բաժանում են, և նրանց կյանքի հետագա տարիները շրջանակվում են նվիրումի, անգթության և վերադարձի բացահայտող պատմություններով: Այդ նույն ընթացքում կյանքը Աֆղանստանում շարունակվում է աղետալի շրջադարձերով:
«Եվ արձագանքեցին լեռները» վեպը համարվում է համաշխարհային բեսթսելլեր` թարգմանվել է 40 լեզվով:

Դիտվել է՝ 3706

Մեկնաբանություններ